211652_close_icon
views-count13986 դիտում article-date 12:43 12-12-2015

20 օր է՝ Ձմեռ պապն ու Ձյունանուշը Հայաստանում են. ինչպես խոստովանում է Ձմեռ պապը, իր այցը սպասված է փոքրիկների համար, իսկ Ձյունանուշինը՝ նրանց հայրերի. այս եւ մյուս մանրամասները՝ հարցազրույցում

Արդեն 20 օր է ինչ Ձմեռ պապն ու Ձյունանուշը Հայաստանում են: Մեկ տարի շարունակ նրանք հավաքել են իրենց ուղղված բոլոր փոքրիկների նամակները եւ արդեն այցելում են նրանց հասցեներով: Մեզ հաջողվեց կապ հաստատել Ձմեռ պապիկի հետ եւ զրուցել մի շարք հարցերի շուրջ: Նրա հետ մեր հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ. [b]-Ձմեռ պապ ջան, Ձեզ զանգ ենք տվել [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] լրատվական ծառայությունից: Լապլանդիայից Ձմեռ պապիկները տարբեր երկրներ են ճանապարհ ընկնում: Հետաքրքիր է, ինչո՞ւ հենց Հայաստանը ընտրեցիք եւ որտե՞ղ եք հյուրընկալվել: [/b] -Ձյունանուշի հետ երկար ճանապարհ կտրեցի եւ արդեն 20 օր է՝ Հայաստանում ենք, ինչի համար շատ ուրախ եմ, քանի որ ես շատ եմ սիրում Հայաստանը: Տարիներ շարունակ ես, հավատարիմ մնալով իմ սկզբունքներին, իմ ճանապարհից չեմ շեղվում եւ միշտ Հայաստան եմ գալիս, քանի որ սիրում եմ այս հողն ու ջուրը: Ինչպես գիտեք, ես գալիս եմ շատ ցուրտ տեղից եւ Հայաստանն ու հայ ժողովուրդը տարբերվում են ջերմությամբ: Հյուրընկալվել եմ «Ձմեռ պապ» գործակալությանը: Այս հարցում էլ տարիների ընթացքում ձեւավորված ավանդույթները չեմ խախտում եւ արդեն 12 տարի է, հենց այս գործակալությունում եմ հյուրընկալվում: [b]-Հիմա շատերը դժգում են սոցիալական վիճակից: Ամբողջ աշխարհին վրա հասած ճգնաժամը Ձմեռ պապիկների վրա է՞լ է ազդել, թե՞ նրանք շրջանցել են ճգնաժամը, ինչպես նաեւ նրանց բերած նվերները նախորդ տարիների հետ համեմատած՝ ի՞նչ փոփոխությունների են ենթարկվել:[/b] -Ընդհակառակը, եթե հենց միայն հանդերձանքով համեմատենք Ձմեռ պապիկներին նախորդ տարիների հետ, կտեսնենք, թե ինչ աստիճանի են կատարելագործվել: Ձմեռ պապիկները հիմա գալիս են ավելի կոկիկ տեսքով, շքեղ հանդերձանքով, քան տարիներ առաջ: Ավելին՝ այս տարիների ընթացքում նաեւ լեզուներ են սերտել եւ տարբեր լեզուներով են կարողանում հաղորդակցվել փոքրիկների հետ: Եթե ինչ-որ ընտանիքում անգլիախոս կամ ռուսախոս փոքրիկներ կան, մենք տվյալ լեզվին տիրապետող Ձմեռ պապիկների ենք ուղարկում, իսկ բերած նվերները նախորդ տարիների համեմատությամբ ավելի ժամանակակից են: [b]-Ձմեռ պապ ջան, շատերն են խնդրում Ձեր հեռախոսահամարները, բայց առանց Ձեզ հետ համաձայնեցնելու չցանկացանք փոխանցել:[/b] -Ես մեծ սիրով իմ հեռախոսահամարները կփոխանցեմ եւ սիրով կպատասխանեմ բոլոր զանգերին ու կայցելեմ ինձ սպասողներին: Իմ այցելություններն արդեն սկսել են: Մարդիկ կան, որ ինձ ու Ձյունանուշին հրավիրում են իրենց երեխաների ծննդյան տարեդարձներին, հրավիրում են դպրոցներ եւ մանկապարտեզների հանդեսներին: Ավելին, հիմա մեր այցերն ավելի պահանջված են, քան տարիներ առաջ: Իմ հեռախոսահամարներն են: 010 227-229 098-16-99-11, 055-30-99-11: [b]-Իսկ ընտանիքներում ավելի շատ Ձե՞ր այցից են ուրախանում, թե՞ Ձյունանուշի:[/b] -Նայած, թե ինչ ընտանիքներում: Պապաներն ավելի շատ Ձյունանուշի համար են ուրախանում, իսկ փոքրիկները՝ Ձմեռ պապիկի: Մի տարբերություն էլ եմ նկատել՝ աղջիկ երեխաներն ավելի շատ Ձյունանուշի համար են ուրախանում, իսկ տղաները՝ Ձմեռ պապիկի: [b]-Իսկ Ձմեռ պապիկը միայն ապահովվա՞ծ ընտանիքներում է լինում, թե՞ անապահով ընտանիքների երեխաներին էլ է այցելում եւ ուրախացնում: [/b] -Իհարկե, այցելում են: Մենք մեծ տեղ ենք տալիս անապահով ընտանիքների փոքրիկներին ուրախացնելու համար թե մեր այցով, թե նվերներով, ինչպես նաեւ բարեգործական կազմակերպությունների հետ ենք համագործակցում: Աշխատում ենք տոնը տոն դարձնել բոլոր փոքրիկների համար, լինեն նրանք ապահով, թե անապահով ընտանիքներից: [b]-Ձեզ գրած փոքրիկներից ի՞նչ հումորային եւ հուզիչ նամակներ կառանձնացնեք: Պատահե՞՛լ է, որ նյութականից դուրս խնդրանքներով դիմեն: [/b] -Շատ են այդպիսի նամակները: Մեր գրասնյակում մի շրջանակ ունենք, որտեղ տեղ են գտել բոլոր նամակները: Փոքրիկներիցս մեկը իր նամակում տատիկի եւ պապիկի համար առողջություն է խնդրել, որ միշտ իր կողքին լինեն: Իսկ մի աղջնակ էլ խնդրել է, որ եղբայրը հանգիստ քնի, որ ինքն էլ կարողանա հանգիստ քնել եւ դասաժամը անցկացնի ոչ թե քնելով, այլ ուսուցչին լսելով: [b]-Կան փոքրիկներ էլ, որ չեն հավատում Ձմեռ պապիկի գոյությանը: Ձեզ իրենց տանը տեսնելով՝ ինչպե՞ս են արձագանքում, ինչպես նաեւ ընթացքում ի՞նչ հարցերով են դիմում Ձեզ փոքրիկները: [/b] -Իհարկե, լինում են: Եվ դրա պատճառը ոչ բարեխիղճ եւ նորմերին չհամապատասխանող կազմակերպություններն են, ինչպիսիք շատ են երեւանյան շուկայում: Պետք չէ հուսահատեցնել փոքրիկներին՝ օգտվելով անորակ ծառայությունից: Նրանց պատճառով հեքիաթայինը կորում է: Միայն մենք ենք փորձում մեր թիմով նորից փոխել փոքրիկների հավատը դեպի Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Նշեմ նաեւ, որ լինում են դեպքեր, երբ երեխաները քաշքշում են մեր մորուքը, բայց մեր Ձմեռ պապիկները նաեւ բնական մորուքով են: Ինչ վերաբերվում է հարցերին, ապա հարցնում են՝ իսկակա՞ն ենք, թե՞ ոչ եւ նամանտիպ հարցեր: [b]-Համոզված եմ, որ հուզիչ է նաեւ Ձմեռ պապի և Ձյունանուշի հրաժեշտը փոքրիկների հետ: Նրանք դժվարությա՞մբ են ձեզ հրաժեշտ տալիս ու նույնիսկ խնդրում, որ էլի մնաք: [/b] -Իհարկե, շատ հուզիչ է: Անգամ լինում է, որ Ձմեռ պապիկն ու Ձյունանուշն են հուզվում, բայց հուսադրողն այն է, որ հրաժեշտ են տալիս՝ հաջորդ տարի նորից հանդիպելու սպասումով: [b]-Եվ, վերջում՝ Ձմեռ պապ ջան, Ձեր այս տարվա բարեմաղթանքը մեր փոքրիկներին եւ ժողովրդին: [/b] -Խաղաղություն թող թեւածի երկրանգնդի չորս կողմերում, բարությունը հաղթանակի եւ լույս սփռի ողջ աշխարհում: Թող մոտ չգա չարն աշխարհին, թող բոլորին ժպտա բարին, մարդիկ ասեն իրար սիրով՝ շնորհավո՜ր ձեր Նոր տարին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր