211652_close_icon
views-count192922 դիտում article-date 11:09 06-01-2021

Արմավիրի մարզում մահացել է ամենատարեց «օրենքով գողը»

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 5-ին, Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղում հանկարծամահ է եղել «օրենքով գող», 85-ամյա Վանիկ Տեր-Պողոսյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա «օրենքով գող» է թագադրվել 1960 թ-ին՝ 23 տարեկանում: Քրեական ողջ կյանքի ընթացքում Վ. Տեր-Պողոսյանը ազատազրկման է դատապարտվել է 9 անգամ, ընդ որում՝ երկու անգամ 12 տարվա ազատազրկման: Նրա ամենամեղմ պատժաչափը եղել է 3 ամիսը: Վերջին անգամ «օրենքով գողը» ձերբակալվել է 2008թ-ին՝ Մոսկվայում: Նա համարվում էր ամենատարեց «օրենքով գողը»:

Նմանատիպ նյութեր