211652_close_icon
views-count2897 դիտում article-date 20:47 04-01-2021

Սյունիքի մարզպետն ու փոխմարզպետը հանդիպել են շուռնուխցիներին

Հունվարի 3-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ու փոխմարզպետ Կարո Ավանեսյանը գտնվում էին մարզի Շուռնուխ գյուղում։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից: Ուշադրության կենտրոնում գյուղում ստեղծված իրավիճակն է, ու հակառակ կողմին անցած 11 տների բնակիչների տեղավորման խնդիրը․ դրան ժամանակավոր լուծում տալու համար երեկ գյուղ տեղափոխվեց 2 տնակ (երեք սենյականոց), որը հատկացրել է «Վարարակն» ՓԲ ընկերության ղեկավարը, բնակիչները տեղավորվել են նաեւ գյուղի չբնակեցված 4 տներում ու այլ տներում։ Միայն մեկ միայնակ կին տեղափոխվել է Կապան, մյուս բոլոր ընտանիքները շարունակում են բնակվել Շուռնուխում, աշխատանքներ են տարվում նրանց կեցության հարցը լուծելու եւ ընտանիքներին ժամանակավորի փոխարեն հիմնական տներով ապահովելու ուղղությամբ, որի համար պետական հատկացում կլինի։ Մարզպետը հանդիպել եւ զրուցել է վարչական ղեկավարի, գյուղի բնակիչների հետ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՇՈՒՌՆՈՒԽՈՒՄ ------------------------------------------------------ Հունվարի 3-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ...

Posted by Սյունիքի մարզպետարան / Syunik Regional Administration on 2021 թ. հունվարի 4, երկուշաբթի

Նմանատիպ նյութեր