211652_close_icon
views-count12786 դիտում article-date 17:45 04-01-2021

«Եթե Փաշինյանը ստորագրել է վաղուց ծախածի տակ, նշանակում է՝ Փաշինյանը փայի մեջ է». Տիգրան Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Hayeli.am

«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրելուց հետո Ադրբեջանի նախագահն ու ադրբեջանական մամուլը չէին դադարում վիրավորական արտահայտություններ տեղալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին, սակայն որևէ պատասխան կամ արձագանք առ այսօր չի հնչել, ինչը կարող է 3 պատճառ ունենալ: Դու չես կարող քո հովանավորին վիրավորել, քանի որ կա վարկած, որ Արցախի և Հայաստանի որոշ տարածքների համար գումար է վճարվել, շատ հավանական է, որ դրա համար վիրավորանքները կուլ է տալիս, քանի որ դրանց հետևում կան գումարներ կամ գումարների խոստումներ: Երկրորդ՝ ինքը սպասարկում է Ալիևի շահերը, և Ալիևն ունի ինչ-որ կոմպրոմատներ համագործակցության, միգուցե ժամանակին Ադրբեջանի համար է աշխատել, տեղեկություններ է փոխանցել, և այդ կոմպրոմատներով շանտաժ են անում: Երրորդ՝ ինչ-որ ձևով վախեցրել են ներսից կամ դրսից, ու ինքը գլուխը կախ ենթարկվում է: Այլ տարբերակ չկա, որովհետև յուրաքանչյուր հայ տղամարդ ադրբեջանցու հոխորտանքին կպատասխաներ»,- Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում նման տեսակետ հայտնեց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: Գրում է [url=https://hayeli.am/?p=619886&l=am&fbclid=IwAR28emVk_UGRne2P31LetglJd6qc0LJaf_BrVvMjA4kg4BnBNehpXdKbPcw]Hayeli.am[/url]-ը։ «Մարդը եթե չի ուզում որևէ բան ստորագրել, ապա կարող է ամեն գնով չստորագրել: Եթե Փաշինյանը ստորագրել է վաղուց ծախածի տակ, նշանակում է՝ Փաշինյանը փայի մեջ է, հայ ժողովուրդ, և ինքը նախկինների խաղն է խաղում»,- անդրադառնալով այն լուրերին, թե Նիկոլ Փաշինյանը միայն ստորագրել է այդ փաստաթղթի տակ, իսկ տարածքներն ավելի վաղ էին տրվել, նման տեսակետ հայտնեց Տիգրան Քոչարյանը: «Հիմա 2021թ. է, բայց ամեն ինչով մենք դեռևս ապրում ենք 2020թ.-ում, որովհետև այն մղձավանջը, որը սկսվել է 2020թ.-ին, շարունակվում է՝ տարածքների հանձնում, հայ ազգի մեջքի կոտրում և մնացած բոլոր պրոցեսները, որոնք նախաձեռնվել են, շարունակվում են»,- ասաց մեդիափորձագետը: «Նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից հետո դեռևս մարդիկ են գերեվարվում, զոհվում, հրադադարի ավարտից երկու ամիս անց դեռևս անհայտ է, թե քանի՞ զոհ, քանի՞ վիրավոր, քանի՞ անհետ կորած, քանի՞ գերեվարված ունենք: Ալիևն ասում է, որ նոյեմբերի 10-ից հետո բոլոր գերեվարվածները գերի չեն, այլ զինվորական հանցագործ, վաղը կասի, որ ահաբեկիչ են, հետո էլ՝ որ չի պատրաստվում վերադարձնել նրանց, իսկ Փաշինյանը մատը մատին չի տալիս, որ զբաղվի դրանով: Եթե ունենայինք երկրի նորմալ ղեկավար, նա պետք է դուրս չգար Ռուսաստանի ՊՆ-ից, Վադիմիր Պուտինի կաբինետից, Ալիևի հետ պետք է հանդիպեր, փորձեր գերիներին բերել: Վարչապետ Փաշինյանը գերիների հարցն ուղղակի իր վրայից գցում է, և դրանով ով ասես՝ զբաղվում է, բացի իրենից, չնայած հենց ինքը պետք է զբաղվի: 2020 թ.-ը մեզ մոտ շարունակվում է, այսօր փաստացի դեկտեմբերի 35-ն է»,- ասաց Քոչարյանը: Մանրամասն՝ [url=https://hayeli.am/?p=619886&l=am&fbclid=IwAR28emVk_UGRne2P31LetglJd6qc0LJaf_BrVvMjA4kg4BnBNehpXdKbPcw]սկզբնաղբյուր[/url] կայքում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր