211652_close_icon
views-count5875 դիտում article-date 22:40 02-01-2021

83 տարեկան հասակում մահացել է Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը

Այսօր կյանքի 83 տարեկան հասակում մահացել է Եզդիների ազգային միության նախագահ, եզդիական համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի ղեկավար Սայիդ Ավդալյանը: «Մարդ, ով իր ողջ կյանքը նվիրեց եզդի ազգի ինքնության պահպանմանը, հայ-եզդիական բարեկամության ամրապնդմանը։ Ցավակցում եմ Թամոյան գերդաստանի ներկայացուցիչներին և ողջ եզդի ազգին»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Ազիզ Ամարի Թամոյանը ծնվել է 1933-ի հուլիսի 1-ին, Շահումյանի շրջանի Ամո գյուղում, այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզի Զովունի գյուղ: 1989-նի սեպտեմբերի 30-ին ընտրվել է ՀՀ Եզդիների ազգային միության նախագահ, իսկ 1997-ին՝ «Աշխարհի Եզդիների ազգային միություն» կազմակերպության նախագահ։ Մասնակցել է եզդիերեն դասագրքերի ստեղծմանը, ղեկավարել դրանց աշխատանքը։ Միաժամանակ «Եզդի ժողովրդի սխրանքը Ղարաբաղյան պատերազմում», «Մենք Եզդի ենք», «Մի գերդաստանի պատմություն», «Եզդի ժողովրդի մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում» գրքերի հեղինակն է։

Նմանատիպ նյութեր