211652_close_icon
views-count52281 դիտում article-date 22:23 01-01-2021

«Իմ քայլի» նախկին պատգամավոր Գոռ Գեւորգյանը՝ Եռաբլուրում. «Այստեղ մտածելու տեղ է»․ Aravot.am

ԱԺ արդեն անկախ պատգամավոր Գոռ Գեւորգյանն այսօր Եռաբլուրում էր: Նա հուզված էր: Նկատվում էր, որ արցունքը խեղդում է: [url=https://www.aravot.am/2021/01/01/1162971/?fbclid=IwAR3Ci_7dKa6B1czVjcVo43ThKINB4ul3NNzfrUw4VffBXZlcy7TSnGjBMqM]Aravot.am[/url]-ը նրան խնդրեց կիսվել զգացումներով ու մտքերով: «Ես այստեղ չեմ ուզում խոսել, այստեղ մտածելու տեղ է»,-պատասխանեց պատգամավորը: Գոռ Գեւորգյանը նոյեմբերի լույս 10-ի գիշերը Նիկոլ Փաշինյանի ստորագրած եռակողմ հայտարարությունից հետո իր ՖԲ էջում կատարել էր հետեւյալ գրառումը. «Այս շրջանում ակնհայտ դարձած որոշակի իրողությունների, մեր Պետության առջև ծառացած մի շարք առանցքային և խնդրահարույց հարցերի շուրջ առկա սկզբունքային տարաձայնություններից ելնելով` որոշում եմ կայացրել դուրս գալ «Իմ քայլ»-ը խմբակցությունից` որպես անկախ պատգամավոր շարունակելով ընտրողներիս առջև ստանձնած պարտավորություններիս կատարումը»: Գոռ Գեւորգյանը նաեւ ստեղծված իրավիճակի հետ կապված սուր ելույթ էր ունեցել ԱԺ ամբիոնից:

Նմանատիպ նյութեր