211652_close_icon
views-count6582 դիտում article-date 17:28 01-01-2021

«2021 թվականը թող լինի առանց հուսահատությունների և միասնության տարի»․ Էդգար Իգիթյան

Դերասան Էդգար Իգիթյանն Ֆեյսբուքի իր էջում նոր գրառում է կատարել, որտեղ խոսել է հույսի և միասնության մասին։ «Հուսահատությունը մեր միջից կորզում է ամեն վառ եւ ուրախ բան, եւ թողնում է հոգու դատարկություն։ Հուսահատությունը սպանում է ձգտումը, առաջ բերում՝ հիվանդություն, պղտորում է հոգին եւ քարացնում սիրտը։ Հուսահատությունը նման է դեպի անդունդ իջեցնող աստիճանի։ Հիշե՛ք հույսը պահում է մեզ հուսահատության ժամանակ։ Հույսն ուսուցանում է, որ ուրախանալու պատճառ կա, անգամ երբ թվում է՝ մեր շուրջն ամեն ինչ խավար է։ Թող 2021 թվականը լինի առանց հուսահատությունների եւ միասնության տարի», - գրել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Հուսահատությունը մեր միջից կորզում է ամեն վառ և ուրախ բան, և թողնում է հոգու դատարկություն: Հուսահատությունը սպանում է...

Posted by Edgar Igiti Igityan on 2020 թ. դեկտեմբերի 31, հինգշաբթի

Նմանատիպ նյութեր