211652_close_icon
views-count3150 դիտում article-date 11:16 01-01-2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 329 նոր դեպք. մահացել է 6 մարդ

Հայաստանում հունվարի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 329 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 159738 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 595876 վերջին մեկ օրում` 1973 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 12870 պացիենտ։ Վերջին տվյալներով ապաքինվել է 143355 անձ վերջին մեկ օրում՝ 554 անձ։ Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 2828 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 685 է:

Նմանատիպ նյութեր