Դա տգիտության, դավաճանության արդյունք է. Հրայր Թովմասյանը՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մասին․ NEWS.am
Եռաբլուր պանթեոն է այցելել Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը: Նա ծաղիկներ է դրել զոհվածների շիրիմներին:
[url=https://news.am/arm/news/621816.html?fbclid=IwAR33QTTjmT4TfUGhOGZhxtT3in6wB-wp5DhYf1IUAund-sK-b3VFhDPMawo]NEWS.am[/url]-ի խնդրանքին՝ մեկնաբանել նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարությունը, նաեւ Սյունիքում ստեղծված իրավիճակը, Հրայր Թովմասյանն ասաց.
«Ոչ դրա տրամադրությունն ունեմ, ոչ էլ դրա ժամանակ է դրա մասին խոսելու: Չեմ կարող որեւէ բան ասել, մեկ ուրիշ անգամ: Պատրաստ չեմ խոսելու, անգամ մտածելու: Դա ոտքի վրա խոսելու բան չի, որ փորձեմ երկու նախադասությամբ ասել: Դրանք ավելի երկար պատասխաններ են պահանջում: Դրանց որոշակի գնահատականներ պետք է տան, եթե մի բառով ասեմ, դա տգիտության, դավաճանության արդյունք է»: