211652_close_icon
views-count19505 դիտում article-date 22:49 30-12-2020

Կասկադյորական ավտովթար Կոտայքի մարզում. 22-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է Opel-ին, ապա երկաթգծի երկաթյա արգելապատնեշին և կողաշրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 22-ամյա Ռուբեն Մելքոնյանը իր վարած Mercedes E420 մակնիշի ավտոմեքենայով Բալահովիտ-Աբովյան ավտոճանապարհին բախվել է Արմեն Հեպոյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենային և առաջ ընթանալով՝ բախվել ճանապարհով անցնող գնացքների համար նախատեսված երկաթգծի երկաթյա արգելապատնեշին և կողաշրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանմատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Կառլեն Բաղյանն ու Միշա Ստեփանյանը: Փաստի առթիվ Մ. Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ եղել են սթափ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր