Կորոնավիրուսի պատճառով «Տոտենհեմ»-«Ֆուլհեմ» հանդիպումը հետաձգվեց
ԱՊԼ-ի 16-րդ տուրի «Տոտենհեմ» – «Ֆուլհեմ» հանդիպումը պաշտոնապես հետաձգվեց։
Հանդիպումը չի կայանա «Ֆուլհեմի» ֆուտբոլիստների շրջանում կորոնավիրուսի դեպքերի պատճառով։
Սա ԱՊԼ-ի երրորդ խաղն է, որը հետաձգվում է կորոնավիրուսի պատճառով։ Ավելի վաղ հետաձգվել էին նաև «Նյուքասլ» – «Ասթոն Վիլա» և «Էվերթոն» – «Մանչեսթեր Սիթի» խաղերը։