211652_close_icon
views-count30569 դիտում article-date 18:38 30-12-2020

«Եղնիկներում» հերթափոխ չեն կարողանում անել, որովհետեւ Ադրբեջանը ճանապարհը փակել է». Արթուր Այվազյան (Մոնախ). Aravot.am

[url=https://www.aravot.am/2020/12/30/1162599/?fbclid=IwAR1Xwd-3hOHGXSXzubp9lhfXk5fE-lZZeO88sl1RXB2H1VF4T3T7G7wKCug]Aravot.am[/url]-ը գրում է. «Սյունիքում ոչինչ չի փոխվել, ամեն ինչ ավելի է վատթարացել: Ամեն ինչ այն աստիճանի է լկտիացել, որ հայտնի ցուցանակը տեղադրվեց: Սյունեցին միայնակ կանգնած է Թուրքիայի եւ Ադրբեջանի դիմաց»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար Արթուր Այվազյանը (հայտնի «Մոնախ» մականվամբ), որը Սյունիքում է եղել նախորդ օրերին: «Սա իրենց կոկորդին է մնալու, դեռ չգիտեմ, թե էլ ինչ ծրագրեր ունեն: Մեր ջոկատները չեն զինվում, նույն խնդիրն ունենք: Մի քանի օր առաջ ԵԿՄ-ից խումբ եկավ հերթափոխի, բայց, ըստ էության, ոչինչ չի փոխվել: Մեր զորամիավորումները հանվել են իրենց դիրքերից, բնակավայրերն ամբողջությամբ նշանառության տակ են: Այսօր էլ նույնն է շարունակվում: Էլ չեմ պատկերացնում, թե վարչապետի աթոռը զբաղեցնողը սրա համար ինչ պատասխան է տալու»,-նշեց Արթուր Այվազյանը: Նա ասաց, որ ադրբեջանական կողմի տեղադրած ցուցանակը պահելու համար դիպուկահար է աշխատում: Հիշեցնենք, որ Ադրբեջանը ցուցանակ էր տեղադրել Գորիս-Կապան ավտոճանապարհին, ինչն առաջացրել էր սյունեցիների մտահոգությունը: «Սրանից ավելի ուժեղ ստորացո՞ւմ: Սա թույլ է տալիս մեր կառավարությունը»,-համոզմունք հայտնեց Արթուր Այվազյանը: Նա վստահ է, որ Սյունիքի համայնքապետերի շնորհիվ, որոնք ընդվզել են կառավարության դեմ եւ ցանկանում են Սյունիքը պաշտպանել, շուտով իրավիճակ է փոխվելու: Արթուր Այվազյանը նաեւ տեղեկացրեց, որ դիմել էր ՊՆ-ին՝ հստակեցնելու համար իր ստորաբաժանման անդամների սոցիալական կարգավիճակը, սակայն ՊՆ-ից աբսուրդ պատասխան է ստացել՝ «նախարարությունը պատվիրված նամակներ չի ընդունում»: Սա այն դեպքում, երբ, Այվազյանի խոսքով, ավելի քան քառասուն օր իր կամավորները մասնակցել են ռազմական գործողություններին, սակայն դա ամրագրող փաստաթուղթ չկա: «Գուցե սա սադրա՞նք է: Թող զանգեն ինձ, անձամբ ներկայանամ եւ նամակս տամ, բացատրեմ խնդիրները: Իմ նամակները քննարկվել են ԱԱԾ-ում, նախագահի աշխատակազմում, իսկ ՊՆ-ից նման պատասխան է գալիս: Մարդիկ հազար ու մի սոցիալական խնդիր ունեն: Պետությունը հատկացնում է այդ գումարը, ինչո՞ւ իմ ստորաբաժանման անդամները չեն ստացել այն: Անգամ ես որպես հրամանատար չունեմ այդ տեղեկանքը, ես ինչո՞ւ պետք է մուրամ այդ թղթի կտորը, չէ՞ որ մարդիկ քառասունչորս օր թողել են իրենց ընտանիքը եւ կռվել»,-հավելեց Արթուր Այվազյանը: Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2020/12/30/1162599/?fbclid=IwAR1Xwd-3hOHGXSXzubp9lhfXk5fE-lZZeO88sl1RXB2H1VF4T3T7G7wKCug]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր