«Fake news»-երով մարդկանց շեղել չի հաջողվելու. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://news.am/arm/news/621717.html?fbclid=IwAR22ZuTZJiLDXJFnTlDn1iD4fHwQXfWpiyEu2mVW1Hvl-bLn_kvITJd0xvg]News.am[/url]-ը գրում է. Սյունիքի մարզում մեր հանդիպումները շատ հետաքրքիր են անցնում. Մարդիկ շատ մտահոգություններ ունեն. Շատ մտահոգություններ փարատել ենք մեր հանդիպումների ժամանակ: Այս մասին Սյունիքի մարզի Ագարակ քաղաքից իր լայվի ժամանակ նշեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Բոլոր խնդիրները լուծելի են, բայց կարեւոր է լինել իրավիճակին ադեկվատ եւ սթափ գնահատող: Այստեղ քաղաքական հարց չկա, այստեղ Սյունիքի անվտանգության, Հայաստանի ողնաշարը պահելու, արտագաղթ թույլ չտալու, ընդհակառակը ներհոսք ապահովելու հարցերն է:
Մեր բոլոր ներկայացրած բոլոր առաջարկների վերաբերյալ ունենք դրական արձագանքներ ժողովրդի կողմից: Մարդիկ ուշադիր լսում են, գիտեն՝ ով ինչ է առաջարկել եւ ով ինչի դեմ է պայքարում: Այս առումով ուզում եմ ասել, որ զարմացած եմ, որ այսքան իրազեկ բնակչություն ունենք նաեւ Երեւանից դուրս: Որքան էլ «fake news»-երով մարդկանց փորձում են տարբեր ձեւերով շեղել, բնավ չի ստացվել»,-ասաց Մարուքյանը: