211652_close_icon
views-count2478 դիտում article-date 10:47 30-12-2020

Կիևը քաղաքական նկատառումներով դադարեցնում է Հայաստանից, ՌԴ-ից և Բելառուսից գրողների գրքերի հրատարակումը

Ուկրաինայի գրողների ազգային միությունը որոշել է դադարեցնել այն երկրներից հեղինակների ստեղծագործությունների հրատարակումը, որոնք ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում քվեարկությամբ «դեմ են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը». խոսքը նաև Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Սերբիայի և Չինաստանի մասին է: Միության համապատասխան որոշումը հրապարակել է «Ուկրաինական գրական թերթը», փոխանցում է [url=https://ria.ru/20201230/knigi-1591493941.html?fbclid=IwAR2IcgcL2y_62PZDomEKcqNjmGXNYahjDZhBpRevPs4Yeg1JeJ5kgDw--tw]ria.ru[/url]-ն։ «Ուկրաինայի գրողների ազգային միության քարտուղարության նիստում որոշում է ընդունվել դադարեցնել այն երկրների գրողների ստեղծագործությունների հրատարակումները, որոնք ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում քվեարկությամբ հանդես են գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ, այդ թվում են՝ Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Վենեսուելան, Հայաստանը, Զիմբաբվեն, Իրանը, Կամբոջան, Ղրղզստանը, Չինաստանը, ԿԺԴՀ-ն, Կուբան, Լաոսը, Մյանման, Նիկարագուան, Սերբիան, Սիրիան, Սուդանը»,- ասված է տեքստում: Ընդգծվում է, որ բացառություն կարող են կազմել «մահացած դասականների, ինչպես նաև այն ժամանակակից գրողների ստեղծագործությունները, որոնք հրապարակայնորեն պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և դատապարտում են Ռուսաստանի Դաշնության ագրեսիան»: «Որոշվել է նաև դադարեցնել հիշյալ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների հետ համատեղ միջոցառումների (ստեղծագործական երեկոներ, կլոր սեղաններ, կոնֆերանսներ և այլն) անցկացման պրակտիկան»,- ասված է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր