211652_close_icon

Թուրքիայի պաշտպանության նախարարը հաստատել է, որ թուրք զինվորականներ են ուղարկվել Ադրբեջան

views-count3367 դիտում article-date 23:42 29-12-2020
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուսուլի Աքարը հաստատել է, որ թուրք զինվորականներ են ուղարկվել Ադրբեջան՝ Ղարաբաղի հարցում Ռուսաստանի հետ համատեղ մոնիթորինգային կենտրոնում ծառայություն իրականացնելու համար: «Ղարաբաղի հարցով ՌԴ-ի հետ համատեղ մոնիթորինգային կենտրոնում ծառայություն են իրականացնելու մեկ գեներալ և ևս 35 թուրք սպաներ»,- ТАСС գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է թուրք նախարարը: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնել Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:

Նմանատիպ նյութեր