Ռուսաստանում 21 տարեկան հասակում մահացել է «աշխարհի ամենաուժեղ տղա» ճանաչված երիտասարդը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կաբարդինո-Բալկարիայում 21 տարեկան հասակում մահացել է ռուսաստանցի սումոիստ Ջամբուլաթ Խատոխովը:
Մահվան պատճառները չեն հրապարակվում: Լրատվամիջոցների տեղեկություններով, նա երիկամների խնդիր ուներ:
2003 թվականին 3,5-ամյա Խատոխովը գրանցվել էր Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես իր տարիքում աշխարհի ամենամեծ ու ուժեղ տղա: Այն ժամանակ նա բոլորից մի գլուխ բարձրահասակ էր, կշռում էր 48 կիլոգրամ և կրում 32 համարի կոշիկ:
Միևնույն ժամանակ, երեխան դյուցազնական բացառիկ ուժ ուներ, մանկապարտեզում հեշտությամբ բարձրացնում էր 16 կիլոգրամանոց կշռաքարերը:
7 տարեկան հասակում նա արդեն կշռում էր 115 կիլոգրամ, 13-ում՝ 180, իսկ 17 տարեկանում նրա քաշը հասել է 230 կիլոգրամի: