Ուժեղ երկրաշարժ Խորվաթիայում․ Էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Դեկտեմբերի 29-ին, տեղական ժամանակով ժամը 15:19-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 11:19-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 45.41⁰ և արևելյան երկայնության 16.30⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Խորվաթիա Պետրինյա քաղաքից 3 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 6.4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ:
Ըստ «gazeta.ru» լրատվական կայքի կան ավերվածություններ, 1 զոհ և բազմաթիվ վիրավորներ:
Երկրաշարժը զգացվել է նաև Գերմանիայում, Սերբիայում, Ավստրայում, Սլովենիայում և այլ երկրներում:
[b]ԱԻՆ[/b]
Տեսանյութն՝ [url=https://https://www.facebook.com/lifenews.ru/videos/215948490088036]այստեղ[/url]