211652_close_icon
views-count2564 դիտում article-date 21:07 29-12-2020

Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ գալիք տոների կապակցությամբ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ուղերձում մասնավորապես նշված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ընդունեք ամանորյա և սուրբծննդյան անկեղծ շնորհավորանքներս։ Անցնող տարին ամենևին էլ դյուրին չէր, և ցանկանում եմ հուսալ, որ նրա բերած փորձությունները կմնան անցյալում։ Կարևոր է, որ մենք լիովին համոզվեցինք մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների նշանակալի լինելու մեջ։ Վստահ եմ, որ հայ-ռուսական բազմաբնույթ կապերի հետագա զարգացումը համահունչ է մեր եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին և ընթանում է Անդրկովկասյան տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման ոգով։ Մաղթում եմ Ձեզ, Ձեր հարազատներին և մտերիմներին քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Ձեր բոլոր հայրենակիցներին՝ երջանկություն և բարգավաճում»։

Նմանատիպ նյութեր