«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց Լուի Վան Գալի պաշտոնանկության մասին
«Մանչեսթեր Յունայթեդը« պաշտոնապես հաստատեց, որ թիմի գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը պաշտոնանկ է եղել:
«Ցանկանում եմ Վան Գալին և նրա մարզչական շտաբին շնորհակալություն հայտնել երկու տարվա աշխատանքի համար, որի գագաթնակետը դարձավ Անգլիայի Գավաթի հաղթողի 12-րդ տիտղոսը:
Լուին այստեղ շատ պրոֆեսիոնալ և արժանապատվորեն էր աշխատում: Ակումբը նրան հետագա գործունեությունում հաջողություններ է մաղթում», հայտարարել է անգլիական ակումբի փոխնախագահ Էդ Վուդվորդը:
Իր պաշտոնական կայքում «Յունայթեդը» հայտնել է, որ Լուի Վան Գալի փոխարինողի անունը կհայտարարվի մոտ ժամանակներս: Գրեթե ոչ ոք չի կասկածում, որ նոր մարզիչ է նշանակվելու պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն: