Էրդողանի բռնապետ ռեժիմն աշխարհի խոշորագույն ահաբեկչական կազմակերպություններից մեկն է․ թուրք բասկետբոլիստ
Ամերիկյան «Բոստոն Սելտիքս» բասկետբոլային ակումբի՝ ազգությամբ թուրք խաղացող Էնես Կանտերը հերթական քննադատությունն է ուղղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին։
Այս անգամ նա էրդողանական ռեժիմն անվանել է ահաբեկչական կազմակերպություն։
«Էրդողանի բռնապետ ռեժիմը աշխարհի խոշորագույն ահաբեկչական կազմակերպություններից մեկն է»,- Twitter-ում գրել է բասկետբոլիստը։
Օրեր առաջ նա հայտարարել էր, որ աշխարհում հակամարտություններ ոչ թե Թուրքիան է հրահրում, այլ Թուրքիայի նախագահ Էրդողանը։
«Ահաբեկչությունը նոր դեմք ունի։ 10 տարվա ընթացքում 31 հակամարտություն՝ 10 երկրի հետ»,- գրել էր պրոֆեսիոնալ բասկետբոլիստը՝ հրապարակման մեջ ներառելով այդ երկրների, այդ թվում՝ Հայաստանի դրոշը։
[img]https://st0.shamshyan.com/editor/0195583001604732219908137.jpg[/img]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
#DictatorErdogan ‘s regime is one of the largest terrorist organization in the world. @RTErdogan pic.twitter.com/apAcrSVVPt
— Enes Kanter (@EnesKanter) November 6, 2020