1231 դիտում
14:47 29-12-2020
Տեղեկատվություն անհայտ կորած անձանց ընտանիքների համար
Դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը այցելուների ընդունելությունը կկազմակերպվի ամեն օր՝ ժ․ 10:00-ից 14:00-ը ժամանակահատվածում։ Տեղեկացնում է Արցախի Տեղեկատվական շտաբը։
Տվյալ օրերին հեռախոսազանգերը կընդունվեն ամեն օր՝ 10:00-ից 16:00-ը հետևյալ հեռախոսահամարներով՝ 098 255 273; 077 082 027։
Խնդրում ենք հաշվի առնել, որ մենք զբաղվում ենք գերեվարված զինծառայողների և անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքների հայտերի գրանցմամբ։ Ցանկացած արժանահավատ տեղեկատվություն ստանալուն պես մենք կապ կհաստատենք Ձեզ հետ։ Հեռախոսազանգի բացակայությունը ենթադրում է, որ չի հաջողվել նոր տեղեկություններ ստանալ։
Մենք պատրաստակամ ենք ընդունել բոլոր ընտանիքներին, այդ թվում՝ անհայտ կորածների կամ զոհված զինծառայողների հարազատներին։ Միևնույն ժամանակ, այս դեպքերի գրանցումը կատարվում է բացառապես ՀՀ պաշտպանության նախարարության Հատուկ հանձնաժողովի կողմից, որը գտնվում է Ուլնեցի 56/6 հասցեում։
Մենք չենք տրամադրում տեղեկությունների թարմացումներ որոնման և դուրսբերման կոնկրետ գործողությունների վերաբերյալ, այդ թվում՝ ժամանակացույց և ուղղություններ։ Նման հարցերով խնդրում ենք դիմել Հատուկ հանձնաժողովին, որն իրավասու է ընտանիքներին տրամադրելու թարմացված տեղեկատվություն այս գործողությունների ընթացքի վերաբերյալ։
(ԿԽՄԿ)
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Տեղեկատվություն անհայտ կորած անձանց ընտանիքների համար: Դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը այցելուների ընդունելությունը...
Posted by Արցախի Տեղեկատվական շտաբ / NKR InfoCenter / НКР ИнфоЦентр on 2020 թ. դեկտեմբերի 29, երեքշաբթի
Նմանատիպ նյութեր
1015 դիտում
19:02 21-12-2022
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց ընտանիքների անդամների ու հարազատների համար կգործի հեռախոսահամար
Այս բաժնից
1126 դիտում
22:13 19-11-2024
Ռուսաստանի նախագահը կայցելի Հնդկաստան
1096 դիտում
21:59 19-11-2024
Էրդողանը ՆԱՏՕ-ին կոչ Է արել մտածել Ռուսաստանի նոր միջուկային դոկտրինի շուրջ
841 դիտում
19:12 19-11-2024
Լավրովն ասել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս միջուկային պատերազմը կանխելու օգտին