211652_close_icon
views-count753 դիտում article-date 14:08 29-12-2020

2020 թվականին մայրաքաղաքում հիմնանորոգվեց 12 մանկապարտեզ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

2020 թվականին մայրաքաղաքում հիմնանորոգվել է 12 մանկապարտեզ։ Տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ Նոր Նորքի հ. 99 մանկապարտեզը բացվել է 1967թվականին. թաղամասում այն առաջինն էր: Շահագործման օրից կրթօջախը չէր հիմնանորոգվել: Երևանի քաղաքապետարանի 2020 թվականի ծրագրով շենքն ամբողջությամբ նորոգվեց: Հիմնանորոգման ծրագրի իրագործման շնորհիվ, ի թիվս այլոց, լուծվեց մանկապարտեզների տանիքներից մշտական կաթոցի խնդիրը. հարթ տանիքների փոխարեն կառուցվեցին թեք ու թիթեղյա տանիքներ: Առաջին անգամ, որպես պարտադիր պահանջ, մանկապարտեզների շենքերը ջերմամեկուսացվեցին: Գազի ու հոսանքի խնայողությունը կզգացվի արդեն առաջին ամսից «10 սմ մեկուսիչ շերտ է արված, վրայից՝ 2-3 սմ ցեմենտավազե շերտ, ինչը կապահովի արդյունավետ ջերմամեկուսացում»,- նշում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը: Էրեգախնայողության բաղադրիչը ներկա է նաև շենքի ներսում: Խմբասենյակներն ու միջանցքները լուսավորվում են էներգախնայող՝ լուսադիոդային լուսատուներով: Շինարարության ամբողջ ընթացքն ու որակը քաղաքապետի անմիջական հսկողության տակ էր. ոչ մի շեղում չափորոշիչներից: Հիմնանորոգման ընթացքում լուծվեց ևս մեկ կարևոր խնդիր՝ փոխվեցին մանկապարտեզների ջրահեռացման համակարգերը, կառուցվեցին նոր սանհանգույցներ: Առանձնակի ուշադրություն դարձվեց խոհանոցներին: Կառուցվեցին օդափոխության նոր համակարգեր, իակ գույքը կթարմացվի շուտով: Բոլոր մանկապարտեզներում տեղադրված են հակահրդեհային և անվտանգության հատուկ համակարգեր: Հիմնանորոգումից հետո որոշ մանկապարտեզների տարածքն ընդլայնվեց, փակ դռներն էլ բացվեցին, ինչը հնարավորություն կտա, որ ավելի մեծ թվով երեխաներ հաճախեն: 2020թ. մեկնարկեց նաև Երևանի էներգաարդյունավետության ծրագիրը: Հիմնանորոգվող 15 մանկապարտեզից երկուսում աշխատանքներն արդեն մեկնարկել են: Մի շարք նախակրթարաններում էլ էներգաարդյունավետության առանձին միջոցառումներ կարվեն: Ծրագիրը համաֆինանսավորում են Եվրոպական ներդրումային բանկը, էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի հարցերով Եվրոպայի արևելյան գործընկերության նախագիծը և Կլիմայի կանաչ հիմնադրամը: Տեսանյութը՝ Երևանի քաղաքապետարանի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր