ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը նախազգուշացրել է COVID-19-ի առաջիկա փորձությունների մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը դեկտեմբերի 28-ին նախազգուշացրել է, որ աշխարհը դեռ չի հաղթահարել COVID-19 կորոնավիրուսով պայմանավորված բոլոր խնդիրները, տեղեկացնում է «Արմենպրեսը»:
«Այս շաբաթ լրանում Է մեկ տարին, երբ ԱՀԿ-ն իմացավ անհայտ պատճառով պայմանավորված թոքաբորբի դեպքերի մասին: Դրանց մասին հաղորդվել է Ուհանի առողջապահական մարմինների տեղեկագրում»,- ասել է Ղեբրեյեսուսը՝ հանդես գալով մամուլի ասուլիսում:
ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը նշել է համավարակի գործում մասնավոր և հասարակական սերտորի միջև անհավատալի համագործակցությունը» և հավելել, որ գալիք տարում աշխարհին սպասում են «նոր դժվարություններ», մասնավորապես, COVID-19-ի նոր հիմնամանրԷներ:
Գիտնականների մեծ մասը կարծում է, որ COVID-19-ը կարող էր մարդուն փոխանցվել չղջիկներից, սակայն մինչև այժմ ստույգ հայտնի չէ, թե վիրուսը փոխանցելիս որ կենդանին է միջնորդ դարձել չղջիկների և մարդու միջեւ:
Կարծիք կա, որ վիրուսը հայտնվել է Ուհանի շուկայում, որտեղ խոհարարական նպատակներով վաճառում էին էկզոտիկ կենդանիներ: Սակայն այժմ առանձին փորձագետներ չեն բացառում, որ շուկան միայն նպաստել է վիրուսի տարածմանը, այլ ոչ թե եղել է դրա առաջացման վայրը: