3763 դիտում
21:54 28-12-2020
Արսեն Ջուլֆալակյան. Փաշինյանի լրագրողական օրինակը երևի թե ավելի ճիշտ է չմեկնաբանեմ
Ըմբշամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ըստ իս, մարդու վրա իր ամբողջ կյանքում մեծ հետք է թողնում երիտասարդ տարիքում նրա ունեցած առաջին մասնագիտությունը/զբաղմունքը...
Տնտեսագետը բոլոր հարցերին նայում է տնտեսագիտական պրիզմայով,
իրավաբանը՝իրավաբանական, ֆիզիկոսը, պատմաբանը, վերլուծաբանը։ Նույն կերպ մշակույթի գործիչը,բիզնեսմենը, բռոկերը...
Անկախ հետագայում նրա ընտրած ոլորտից՝ միևնույն է, գործելաոճում առանցքային է մնում առաջին մասնագիտությունը...
Բերեմ քաղաքականությունից պատկերավոր օրինակներ,որ առավել պարզ լինի միտքս.
Պուտին-նախկին ձյուդոիստ (մենապայքարային մարզաձև)
Թրամփ-բիզնեսմեն
Էրդողան-ֆուտբոլ(թիմային մարզաձև), փողոց,կրիմինալ
Չերչիլ-ռազմական գործ
Փաշինյան-լրագրող
օրինակներ կարելի է շատ թվել։
Նշված քաղաքական գործիչները երիտասարդ տարիքում զբաղվել են վերոնշյալ մասնագիտություններով։ Եվ երբ վերլուծում ես նրանց կառավարման մեթոդները, գործողությունների մեջ ուղղակի ակնհայտ է նրանց մասնագիտության արտացոլանքը.
Օրինակ՝
Պուտինն ունի մարզական կարգապահություն, վճռական է, հավասարակշռված, աշխատասեր, չի սիրում պարտվել...
Թրամփը կարծում է, որ ինչպես բիզնեսում, քաղաքականության մեջ ևս ամեն ինչ կարելի է անել գումարով,որ գլխավորը փողն է։
օրինակ՝ առաջարկել Պաղեստինին լուծել Իսրայելի հետ ունեցած պատմական կոնֆլիկտը 50 մլրդ $-ով...
Էրդողանը մեծամասամբ առաջնորդվում է կրիմինալի վարքագծով։ Խախտում է բոլոր օրենքները/պայմանավորվածությունները,եթե իրեն ձեռնտու չեն դրանք, անում է այն, ինչ իրեն է պետք, բացարձակ անվստահելի է...
Չերչիլի 2-րդ համաշխարհայինի ընթացքում դրսևորած որակներն ու կառավարման մեթոդներն ակնհայտ են դարձնում նրա մասնագիտությունը։ Նույնը հետպատերազմյան վերականգման ծանրագույն շրջանում...
Փաշինյանի լրագրողական օրինակը երևի թե ավելի ճիշտ է չմեկնաբանեմ։ Նախ ամեն ինչ առավել քան ակնհայտ է՝ առանց ապացույցների և հիմնավորումների անթիվ մեղադրանքներ ում հասցեին ուզես, ֆեյսբուքյան կառավարում, լայվեր, ցանկացած գաղտնի տեղեկատվության հանրայնացում և այլն։
Չարժի մեկնաբանել նաև այն պատճառով, որ լրագրողական ուղղությունները բազմազան են՝ հետաքննող, հարցազրուցավար(interviewer), դեղին մամուլի ոճ և այլն։
մի խոսքով, առանցքը, որի շուրջ ձևավորվում է մարդու հետագա գործունեությունը, հիմնականում լինում է առաջին մասնագիտությունը։
հ.գ. իհարկե, սա գիտական վերլուծություն չէ, այլ անձնական դիտարկում...»:
Նմանատիպ նյութեր
8730 դիտում
23:02 10-08-2018
Ոչ թե մեզ պետք է բերեն Իսրայելի ու Սինգապուրի օրինակը, այլ այնտեղ պետք է բերեն Հայաստանի օրինակը․ Փաշինյան
1384 դիտում
21:37 08-08-2024
Չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը պարտվել է քաղաքական խաղերում. Հայացքն Արցախին․ Արսեն Ջուլֆալակյան
Այս բաժնից
1771 դիտում
23:21 20-11-2024
61 կգ քաշային կարգում Սարգիս Բեգոյանը նվաճել է արծաթե մեդալ
1834 դիտում
22:55 20-11-2024
67 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևատրել է Արայիկ Հարությունյանը
2065 դիտում
22:30 20-11-2024
60 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևատրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը