«Ավելի տաք ձմեռ» արցախյան ընտանիքների համար․ TotoGaming-ի նախաձեռնությունը
Դեկտեմբերի 26-ին և 27-ին՝ ժամը 19։30-ին, [url=https://www.totogaming.am/?utm_source=shamshyan_com&utm_medium=ip&utm_content=pr&utm_campaign=NY_charity_2021&utm_promotionid=s031m02ct85cp0806]TotoGaming[/url] ընկերությունը Տիկնիկային թատրոնում կազմակերպեց բարեգործական միջոցառում: Նպատակն էր օգնել Հայաստանում գտնվող արցախցիներին անցկացնել ձմեռը ջերմ միջավայրում և զգալ, որ իրենք միայնակ չեն։
Միջոցառման ժամանակ ընկերության ներկայացուցիչները գործընկերների համար նախատեսված ամանորյա նվերների փաթեթները փոխանցեցին Արցախից ժամանած ընտանիքներին: Անցած ողբերգական դեպքերից հետո բարի կամքի այս դրսևորումը շատ ողջունելի է՝ թե՛ TotoGaming-ի և թե՛ նրա գործընկերների կողմից: Նշենք, որ ընկերության գործընկերներն էլ ունեցան իրենց յուրահատուկ նվերները՝ արցախցի երեխաների պատրաստած տիկնիկներ, որոնք հաջողություն և նոր ձեռքբերումներ են խորհրդանշում գալիք նոր 2021 տարում։
Աշունը շատ «ցուրտ» ստացվեց այս տարի, սակայն ձմեռը կարող է և պետք է «ավելի տաք» լինի՝ բոլորիս ջանքերով: Ամանորը բարության ժամանակ է։
[img]https://st0.shamshyan.com/editor/0107555001609162767713546.jpeg[/img]