211652_close_icon
views-count1222 դիտում article-date 16:17 28-12-2020

ՀՖՖ տարեկան ժողովն ընթանում է լարված մթնոլորտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում մեկնարկել է ՀՖՖ 20-րդ տարեկան ժողովը: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ժողովի սկզբում առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Արցախի պատերազմում իրենց կյանքը տված հայորդիների հիշատակը: Արմեն Մելիքբեկյանը հայտնեց, որ ՀՖՖ 34 անդամներից ժողովին մասնակցելու իրավունք ունեն 22-ը, որոնցից ներկա է 19: Այդ 19-ից 2-ը ձայնի իրավունք չունեն, քանի որ այն անդամները, որոնք 2 տարի շարունակ չեն մասնակցում ՀՖՖ միջոցառումներին, հետևաբար չունեն ձայնի իրավունք՝ ՀՖՖ կանոնդարության 17-րդ կետի համաձայն: ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը քվեարկության միջոցով հաստատեց ժողովի օրակարգը, այնուհետև ելույթով հանդես եկավ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը: «Հարգելի գործկոմի անդամներ, ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչներ, այսօր իմ ուղերձը պետք է սկսեի ֆուտբոլային համերաշխության և միավորման մասին խոսքերով: Ցավոք, վերջին օրերին անակնկալ իրադարձություններ ծավալվեցին, որոնք ինձ ստիպում են խոսքս այլ կերպ կառուցեմ: «Սևան» ՖԱ-ն որոշել է իր անվստահությունը հայտնել ինձ, անգրագետ մի փաստաթուղթ ուղարկելով ՀՖՖ՝ ամսի 22-ին: Այդ փաստաթղթի իրավական գնահատականը կտրվի այսօր՝ համապատասխան հարցի շրջանակում: Այն մարդիկ, ովքեր ուղարկել են այդ փաստաթուղթն ու կանգնած են նրանց ետևում, թքած ունեն հայկական ֆուտբոլի վրա: Այս ժողովի ընթացքում մենք պետք է քննարկեինք ծանրագույն պայմաններում տեղ գտած մեր հաջողությունները զարգացնելու հնարավորությունները: Փոխարենը՝ մենք ստացել ենք մի փաստաթուղթ, որը ուրիշ ոչինչ է՝ քան աթոռակռիվ: Սա անարգանք է ժողովի այն պատվիրակների նկատմամբ, ովքեր աշխատում են ՀՖՖ վարչակազմի հետ, աջակցում են մեզ, բայց վերջին օրերին զանգեր են ստանում իմ դեմ քվեարկելու խնդրանքով: Շատերն ուղղակի ապշել են նման հանդգնությունից: Սրանք պատահական խոսքեր չեն: Նրանք, ովքեր նախաձեռնել են սա, ընդհանրապես թքած ունեն հայակական ֆուտբոլի վրա: Իրենց չեն հետաքրրքում շահառուներն ընդհանրապես: Այս իրավիճակը խայտառակություն է: Այդ մարդիկ չեն հասկանում, որ սրանով ծիծաղելի վիճակի մեջ են գցում հայակական ֆուտբոլն ու մեծ վնաս հասցնում: Այս պահին մեզ շատ մարդիկ են հետևում, նաև՝ ՈւԵՖԱ-ից և ՖԻՖԱ-ից: Ի՞նչ են մտածում հիմա այդ մարդիկ: Ի՞նչ կմտածի հիմա Հայաստանի հավաքականի մարզիչ Խոակին Կապառոսը և չի հասկանում՝ ինչպե՞ս պիտի անվստահություն հայտնել այն դեպքում, երբ ծանր պայմաններում իր գլխավորած հավաքականը հաջողության է հասել: Սա աբսուրդային իրավիճակ է: Չնայած շատ վիրավորական եմ համարում, բայց վերջին անգամ այստեղ կանգնած կոչ եմ անում հանդարտվել, մոռանալ անձնական ամբիացիաների մասին ու ուժերի ներածին չափով լծվել հայկական ֆուտբոլի զարգացման գործին: 2021 թվականը կարող է անկյունաքարային լինել հայկական ֆուտբոլի համար: Չնայած մենք հասկանում ենք, որ մեր երկիրն ու բոլոր ճյուղերը ծանր վիճակում են: Եթե չեք ցանկանում մեզ օգնել, գոնե մի խանգարեք: Անձամբ ես՝ մի կողմ եմ դրել իմ անձնական ամիցիացները, դրա վառ առաջարկն է ՝ այսօրվա առաջարկվող կանոնադրությունը, որտեղ նախագահի պաշտոնավարման ժամկետը նվազում է 2-3 տարով: Նվազեցվում են նախագահի կանոնադրություններն ու լիազորություններն ու դրանք տրվում գործկոմին: Եթե ունենայի անձնական ամիբիացիաներ, դրանք չէի բերի օրակարգ: Ինձ չի հետարքրքում պաշտոնը: Ես լծված եմ հայկական ֆուտբոլի առաջընթացի գործին: Ամբողջ թիմով աշխատել ենք քրտնաջան ու բավական մեծ հաջողություն գրանցել: Այսօր անդրադառնալու ենք բոլոր հարցերին: Ձեզ հաջողություն եմ մաղթում՝ հայկական ֆուբոլին գալիք տարում»,-բացման խոսքում ասած Մելիքբեկյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր