Մտածում եմ, թե մենք ինչ համբերատար ու բարեգութ ժողովուրդ ենք․ Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«ԱԺ իշխանական թափթփուկների երեսներն եմ տեսնում ու հիշում Հադրութի եւ արցախյան այլ վայրերի անտառներում պատերազմից 50 օր անց լքված, բախտի քմահաճույքին թողնված տղերքի մասին։
Հետո նորից նայում եմ սրանց լպիրշ պահվածքին ու հիշում թուրքի ձեռքերում առ այսօր մնացած հարյուրից ավել մեր զինվովականների մասին։
Հետո կրկին սրանց բարոյազուրկ զանգվածն է գալիս էկրանին ու հիշում եմ հազարավոր դեռեւս անանուն զոհերի, սառնարաններում պարկերով պահվող մասունքների մասին։
Հետո հիշում եմ երեկ երեկոյան Արցախում կռիվ տվող անհայտ տղերքի եւ երեք օր առաջ «վրիպակներով» զոհվածների ցուցակը տանել-բերելու մասին։
Ու մտածում եմ, թե մենք ինչ համբերատար ու բարեգութ ժողովուրդ ենք...»
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
ԱԺ իշխանական թափթփուկների երեսներն եմ տեսնում ու հիշում Հադրութի եւ արցախյան այլ վայրերի անտառներում պատերազմից 50 օր...
Posted by Armen Ashotyan on 2020 թ. դեկտեմբերի 28, երկուշաբթի