Մեր ուրիշ ԱԲՈՆ․ «Առավոտ»
Երբ որոշեցի պատմել մեր Ալբերտի մասին, հասկացա, որ այնքան բան կա պատմելու ու ամենը՝ միմիայն դրական: Աբոն` Ալբերտ Արմենի Բախշյանը, ծնվ. 20.08.2001թ., տղայիս 5 անբաժան ընկերներից մեկն է ու թեեւ ազգիս վրա հասած ճակատագրին, որն ընդհատեց Ալբերտի երկրային կյանքը նոյեմբերի 8-ին, վստահ եմ, որ ինչպես իր ընտանիքի, այնպես էլ իր ընկերների համար ինքն անմահ է ու հավերժ բոլորիս հետ: Գրում է [url=https://www.aravot.am/2020/12/28/1162023/?fbclid=IwAR3f9J7rrsRg3TRiE4Ws-cqd8T5w-qf8NyNnaNBVMoLhbvRon3QxbJpqqc0]«Առավոտը»[/url]։
Գիտեմ, որ մեր բոլոր հերոսներն էլ յուրահատուկ էին, բայց Աբոն իրոք ուրիշ էր. մեծի հետ մեծ, փոքրի հետ փոքր, անգամ ամենավայրի կենդանիները Ալբերտի հետ ընկերություն էին անում: Ու սկսվեց չարաբաստիկ պատերազմը, կյանքը կանգ առավ, ամեն ինչ արժեզրկվեց, ամենակարեւոր մի հաղորդագրությունը դարձավ «Զանգել է»-ն, մայրերս սկսեցինք ավելի մոլեռանդ աղաչել Աստծուն մեր բոլոր զավակներին պահպանել ու մեզ արժանի դարձնել նրանց հետ հաջորդ հանդիպմանը:
Օրերն անտանելի երկար ու ձիգ էին, զգացողությունները՝ աննկարագրելի: Երբեք չեմ մոռանա 2020 թ. հոկտեմբերի 22-ի առավոտը: Հիվանդանոցում իմ արդեն վիրավոր որդուն էի խնամում, երբ ստացա չարաբաստիկ զանգը Ալբերտիս ծանր վիրավորվելու մասին ու ամենադաժանն այն էր, որ ինքս պետք է ասեի ծնողներին… ասացի …Ալբերտիս ծայրահեղ ծանր տեղափոխեցին Երեւան ու մեր հզոր տղեն սկսեց պայքարել:
Մանրամասն՝ [url=https://www.aravot.am/2020/12/28/1162023/?fbclid=IwAR3f9J7rrsRg3TRiE4Ws-cqd8T5w-qf8NyNnaNBVMoLhbvRon3QxbJpqqc0]սկզբանղբյուր[/url] կայքում