211652_close_icon

Ժիրինովսկին թվարկել է Ռուսաստանի նախագահի հավանական թեկնածուներին

views-count3405 դիտում article-date 15:35 28-12-2020
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման եթերում նշել է ՌԴ ապագա նախագահի հավանական թեկնածուների անունները: Այս մասին տեղեկացնում է [url=https://www.mk.ru/politics/2020/12/28/zhirinovskiy-perechislil-kandidatov-v-preemniki-putina.html]Московский комсомолец[/url] պարբերականը: Ժիրինովսկիի խոսքով` այդ ցուցակում 8-9 ազգանուն կա: Որպես թեկնածուներ, նա նշել է, մասնավորապես, վարչապետ Միխայիլ Միշուստինին, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինին, նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, Տուլայի շրջանի նահանգապետ Ալեքսեյ Դյումինին, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին, Դաշնության խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյին: Միևնույն ժամանակ, Ժիրինովսկին ասել է, որ Պուտինի իրավահաջորդը կարող է լինել մեկ այլ մարդ` ակնարկելով ինքն իրեն:

Նմանատիպ նյութեր