211652_close_icon
views-count1367 դիտում article-date 10:14 28-12-2020

ԱՄՆ-ն Ռուսաստանի ազդեցությանը հակազդելու համար 290 մլն դոլար է հատկացրել

Միացյալ Նահանգների իշխանությունները «Ռուսաստանի ազդեցությանը հակազդելու» համար 290 մլն դոլար են հատկացրել։ Այս մասին ասված է 2021 ֆինանսական տարում կառավարության աշխատանքը ֆինանսավորելու մասին օրինագծերի փաթեթի փաստաթղթերից մեկում, որը նախօրեին հաստատել Է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է [url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/10364325?fbclid=IwAR3YCYtw9PKcayKjpL3Yomzf-BGVjA6A3UFNII_rwuX5In59uX3cJnojsl8]tass.ru[/url]-ն։ Նշվում է, որ խոսքը, մասնավորապես, ԱՄՆ պետական բյուջեից ֆինանսավորվող «Ամերիկայի Ձայն» և «Ազատություն/ Ազատ Եվրոպա» ռադիոկայանների աշխատանքի համար միջոցների հատկացման մասին է։ Ընդ որում, «Չինաստանի ազդեցությանը հակազդելու» համար հատկացվում է 300 մլն դոլար։ Փաստաթուղթը նաև արգելք է պարունակում «Ռուսաստանի Դաշնության կառավարության ռազմավարական նպատակներին հասնելուն նպաստող գործունեության ֆինանսավորման համար, որը, պետքարտուղարի կարծիքով, կարող է սպառնալ Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերին»: Փաստաթղթերում հիշատակվում են նաև միջոցներ, որոնք կօգտագործվեն «Եվրոպայում, Եվրասիայում և Կենտրոնական Ասիայում իրավապահ մարմինների և անվտանգության ուժերի ունակությունների ամրապնդման և անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման ծրագրերին»։

Նմանատիպ նյութեր