Թրամփն ու Նեթանյահուն պայմանավորվել են շարունակել դիմակայել Իրանի «կործանիչ ազդեցությանը»
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանահուի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել Մերձավոր Արևելքի իրավիճակի թեմայով, հաղորդվում է Սպիտակ Տան կայքում։
Ինչպես նշում է gazeta.ru կայքը, Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ-ն հավատարիմ է Իսրայելի անվտանգությանը վերաբերող հարցում, և որոշվել է, որ երկու երկրները շարունակելու են դիմակայել Իրանի «կործանիչ ազդեցությանը և ապակայունացնող գործողություններին»։
Հեռախոսազրույցն անցկացվել է ՄԱԿ-ի ԱՆվտանգության խորհրդի նիստի նախաշեմին, որի ժամանակ քննարկվելու է մերձավորարևելյան իրավիճակը։


