211652_close_icon
views-count2679 դիտում article-date 23:22 27-12-2020

Արցախի թեմի առաջնորդը Դադիվանքում պսակադրության արարողություն է կատարել, օրհնել ու շնորհակալություն հայտնել ռուս խաղաղապահներին

Արցախի թեմի առաջնորդը Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջը հայտնում է. «ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի բարձր հանդիսապետությամբ Դադիվանքի վանական համալիրում տեղի ունեցավ Սուրբ պատարագի արարողություն, որը կատարեց հոգեշնորհ Տ. Հուսիկ աբեղա Սմբատյանը։ Հավարտ Սուրբ պատարագի Պարգև սրբազանը կատարեց պսակադրության արարողություն, որից հետո շնորհավորեց գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթով հավատավոր ժողովրդին, ինչպես նաև օրհնեց ու շնորհակալություն հայտնեց ռուս խաղաղապահ զինվորներին իրենց առաքելության համար: Արարողությանը ներկա էին 100-ից ավելի ուխտավորներ։ Դադիվանք վանական համալիր այցելելուց հետո Պարգև սրբազանը ռուս խաղապահ զորքի հոգևորականների հետ այցելեց Գանձասարի վանք»,- նշված է գրառման մեջ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր