211652_close_icon

ՀՀ անվտանգության խորհրդի պարզաբանումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նամակի վերաբերյալ

views-count1781 դիտում article-date 20:29 27-12-2020
ՀՀ անվտանգության խորհուրդն անդրադարձել է խորհրդի քարտուղար 2020թ. Սեպտեմբերի 1-ին Արմեն Գրիգորյանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հասցեագրած նամակին, որը երեկ հրապարակել էր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը: Անվտանգության խորհրդի տարածած հայտարարությունում ասվում է, որ այդ փաստաթուղթը ծառայողական օգտագործման համար է և վերաբերում է ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող հերթական շտաբային վարժանքների կազմակերպման և անցկացման հարցերին: ԱԽ հայտարարությունում պարզաբանվում է, որ նման շտաբային վարժանքները և զորավարժությունները կրում են մշտական բնույթ և նախատեսվում են ՀԱՊԿ ամենամյա պլաններով: Նաև նշվում է, որ հրապարակված գրությունում նշված նույնաբովանդակ զորավարժություններ են տեղի ունեցել նաև նախկինում, որտեղ մտահղացումները կազմվել են նույն սցենարով: «Անվտանգության խորհրդի գրասենյակի կողմից նշյալ գրության հիման վրա իրականացվել են համապատասխան աշխատանքներ՝ շտաբային վարժանքին ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությունն ապահովելու ուղղությամբ: Հարկ է հավելել, որ ըստ կարգի ԱԽ գրասենյակը Պաշտպանության նախարարությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայությանը ներգրավել է վերոնշյալ թեմայով շտաբային վարժանքներում, որը կայացել է հեռավար եղանակով՝ տեսակոնֆերանսի միջոցով։ Շտաբային վարժանքի արդյունքներով ՀԱՊԿ պաշտոնական կայքում տեղադրվել է միջոցառման մասին պատմող նյութ, որին կարելի է ծանոթանալ հետևյալ [url=https://odkb-csto.org/news/news_odkb/v-tsentre-krizisnogo-reagirovaniya-odkb-sostoyalas-strategicheskaya-komandno-shtabnaya-trenirovka-na/?fbclid=IwAR21oSSkJS96DDvXazpY87U5SJvTncF4zZACrR0qPiMyVgtBgOiQDVAXSLM]հղումով[/url]»,- ասվում է ՀՀ ԱԽ գրասենյակի տարածած հայտարարությունում:

Նմանատիպ նյութեր