Կյանքից հեռացել է շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովի մայրը
Մահացել է Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովի մայրը՝ Կլարա Կասպարովան: Նա կյանքից հեռացել 82 տարեկան հասակում: Այս մասին հայտնում է «Իզվեստիան»՝ հղում անելով շախմատիստի թվիթերյան էջին:
«Մեծ ցավով կիսվում եմ մորս՝ Կլարա Շահենի Կասպարովայի վախճանի մասին լուրով: Իմ մեծագույն պաշտպանը, իմ իմաստուն խորհրդականը և ամենաուժեղ մարդը, որին երբևէ ճանաչել եմ: Սիրում եմ քեզ, մամա»,- գրել է գրոսմայստերը սոցցանցում:
Ռուսաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահ Անդրեյ Ֆիլատովը ցավակցություն է հայտնել կազմակերպության անունից՝ նշելով, որ վերջինս շատ բան է արել շախմատի համար:
Կլարա Շահենի Կասպարովան ինժեներ է եղել, ավտոմատիկայի և հեռուստամեխանիկայի մասնագետ, ԳԱԱ գիտքարտուղար:1981 թվականին, երբ լրացել է Գարիի 18-ամյակը, տիկին Կլարան թողել է աշխատանքը, որպեսզի ամբողջությամբ ժամանակը տրամադրի որդու կարիերային:
Նա Գարիի գլխավոր վստահված անձն էր, նրան ամենուրեք ուղեկցում էր, օգնել է նրան դառնալ աշխարհի չեմպիոն և 15 տարի պահպանել տիտղոսը: