211652_close_icon
views-count1777 դիտում article-date 14:01 26-12-2020

222 մարդ է սպանվել Եթովպիայի գյուղերից մեկի վրա ահաբեկչական հարձակման հետևանքով

Եթովպիայի Բենիշանգուլ Գումուզ արևմտյան շրջանում չորեքշաբթի տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը հասել է 222-ի: Այս մասին [url=https://www.reuters.com/article/us-ethiopia-violence/death-toll-from-attack-in-western-ethiopia-reaches-222-red-cross-says-idUSKBN28Z0U0?il=0]Reuters[/url] գործակալությանը հայտնել է երկրի Կարմիր խաչի կամավորը: «Երեկ մենք հուղարկավորել ենք 207 զոհի, ևս 15-ին՝ հարձակվողների կողմից»,- պատմել է կամավոր Մելեզե Մեսֆինը: Ականատեսների խոսքով՝ Բեկոջի գյուղի վրա անհայտ զինված անձինք հարձակում են գործել դեկտեմբերի 23-ին։ Երկրի վարչապետ Աբիյ Ահմեդը հաջորդ օրը զորքեր է ուղարկել հակամարտության գոտի։ Ներկայում զինվորականները հայտնաբերել և սպանել են գյուղի վրա հարձակման համար կասկածվող 42 զինված մարդու։ Ինչպես գործակալությանը պատմել է Բուլեն շրջանի ներկայացուցիչ Քասախուն Ադիսուն, մշտական մարտական գործողությունների պատճառով ավելի քան 40 հազար մարդ արդեն լքել է իրենց տները և դարձել են փախստական։

Նմանատիպ նյութեր