1235 դիտում
19:40 25-12-2020
«Ծրագրավորման հիմունքներ» դասընթացներին Երևանից մասնակցել են 990, իսկ ՀՀ մարզերից և Արցախից՝ 1019 մասնագետներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Ծրագրավորման հիմունքներ» անվճար դասընթացներիևս քսան մասնակիցներ դեկտեմբերի 25-ին ստացան հավաստագրեր: Ծրագիրն անց էր կացվում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:
Հավաստագրերի հանձնման արարողությանը ներկա էր նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ով ողջունելով դասընթացի մասնակիցներին, հորդորեց կանգ չառնել՝ խորացնել ծրագրավորման ուղղությամբ գիտելիքներն ու փորձը՝ ի նպաստ Հայաստանի զարգացման ու հզորացման:
Նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանն էլ հատուկ շնորհակալություն հայտնեց Հայ-ռուսական համալսարանի ամբողջ դասախոսական անձնակազմին՝ նշելով, որ վերջիններս ջանք ու եռանդ չեն խնայել գիտելիքը մասնակիցներին հնարավորինս մատչելի փոխանցելու, գործընթացներն արդյունավետ ապահովելու և մասնագիտական գիտելիքները հնարավորինս մատչելի դարձնելու այլ ոլորտներից դեպի բարձր տեխնոլոգիական ոլորտ անցում կատարող մասնագետների համար։
«Ծրագրավորման հիմունքներ» անվճար դասընթացները մեկնարկել էին մայիսին առցանցձևաչափով, որոնց դիմել է ավելի քան 5000 դիմորդ: Դիմորդներից 2000֊ն են անցել ընտրական փուլն ու հնարավորություն են ստացել մասնակցելու դասընթացներին, ընդ որում՝ Երևանից մասնակիցները 990֊ն էին, իսկ ՀՀ մարզերից և Արցախից՝ 1019֊ը:Վկայականներ և մասնակցության հավաստագրեր է ստացել 1009 մասնակից:
Ամբողջ ծրագրի ընթացքում լավագույն արդյունքներ գրանցած 100 ուսանողի համար Հայ-ռուսական սլավոնական համալսարանը կազմակերպել և ֆինանսավորելու է անվճար խորացված դասընթացներ, իսկ հետագայում լավագույն 5 մասնակիցները ներգրավվելու են համալսարանի նախագծերի աշխատանքներում:
ՀՀ ԲՏԱ նախարարության դրամաշնորհի նպատակն է տեխնոլոգիական ոլորտ անցում կատարող սկսնակների համար պայմանների ստեղծումը «Ծրագրավորման հիմունքներ» անվճար դասընթացներին մասնակցության միջոցով: Ծրագրի ընթացքում արդեն իսկ տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու ցանկություն են հայտնել ամենատարբեր մասնագետներ տուրիզմի, բանասիրության, լրագրության, իրավագիտության, հաշվապահության, մանկավարժության, անգամ՝ վարսահարդարության և խոհարարության ոլորտներից։
«Ծրագրավորման հիմունքներ» անվճար դասընթացների վերաբերյալ մանրամասներ ներկայացված են https://www.edu2020.am/կայքում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
776 դիտում
16:03 30-04-2020
Ամփոփվել են «Ծրագրավորման հիմունքներ» դրամաշնորհային մրցույթի արդյունքները
3177 դիտում
11:24 18-11-2021
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1019, մահվան՝ 33 նոր դեպք
2576 դիտում
22:39 03-04-2014
Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում մասնագիտական խորհրդատվություններ կիրականացնեն մասնագետներ Երևանից
Այս բաժնից
685 դիտում
21:11 22-11-2024
Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը
2008 դիտում
20:56 22-11-2024
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով. Նիկոլ Փաշինյան
748 դիտում
20:48 22-11-2024
Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» ոլորտային բարեփոխումները