211652_close_icon
views-count874 դիտում article-date 17:14 24-12-2020

Հայաստանում սպորտի զարգացումն առաջնահերթություն է

Վերջերս կայացավ Հայաստանի բռնցքամարտի առաջնությունը: Տարբեր քաշային կարգերում Հայաստանի չեմպիոնի կոչման համար պայքարում էր ավելի քան 400 բռնցքամարտիկ: Մրցաշարն իրականացվեց ՎԲԵԹ-ի աջակցությամբ: Ընկերության ռազմավարության մեջ ՄԵԾ դեր ունի պրոֆեսիոնալ սպորտի զարգացումը և հայ մարզիկների ձեռքբերումների գնահատումն ու աջակցությունը, որն էլ իր հերթին կնպաստի ուղիղ կենտրոնացում դեպի սպորտ և միջազգային մրցաշարերում նոր տիտղոսների նվաճման ուղղությամբ: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հետ համագործակցության շրջանակներում, ՎԲԵԹ-ը իր պատրաստակամությունն է հայտնել տղամարդկանց և կանանց տարբեր քաշային կարգերի բռնցքամարտի առաջնությունների կազմակերպման և պարգևատրման հարցում: ՎԲԵԹ-ի հանրային կապերի պատասխանատու Անդրանիկ Սևոյանը հեռախոսազրույցի ընթացքում հայտնեց, որ Ընկերությունը միշտ եղել է սպորտի կողքին, և նույն կերպ աջակցելու է՝ մեծացնելով համագործակցությունների շրջանակը և ընդգրկելով հանրության շրջանակներում մեծ սեր և ուշադրություն վայելող սպորտաձևերը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր