Ալիևը ղազախական բիզնեսին հրավիրել է մասնակցելու ԼՂ-ի վերականգնմանը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ղազախ գործընկեր Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հեռախոսազրույցումղազախական բիզնեսին հրավիրել է մասնակցելու Լեռնային Ղարաբաղի վերականգնմանը: Այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը.գրում է [url=https://eadaily.com/ru/news/2020/12/24/aliev-priglasil-kazahstanskiy-biznes-uchastvovat-v-vosstanovlenii-karabaha?fbclid=IwAR1QDXB1pClHHqaUxLKF80WKcOKDmx8dboAtJ8KqfPe9hfvg546l76NwJoY]eadaily.com[/url] կայքը:
«Իլհամ Ալիևը ղազախական ընկերություններին հրավիրել է մասնակցել Լեռնային Ղարաբաղի վերականգնմանը»,-ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Նախագահները քննարկել են նաև միջազգային ասպարեզում համագործակցության և փոխգործակցության զարգացումը: