9986 դիտում
12:43 24-12-2020
Պատերազմի մասնակիցների ճանապարհային խախտումների վարչական տույժերը կառավարությունը կչեղարկի
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց չեղարկել Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ և Արցախի քաղաքացիների կողմից սեպտեմբերի 27-ից մինչեւ դեկտեմբերի 27-ը Ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի օրենսդրության մի շարք հոդվածների խախտումների համար սահմանված վարչական տույժերը:
Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը նշեց, որ առաջարկվում է 2 կարգավորում: «Առաջինը մի շարք խախտումների համար կիրառված վարչական տույժերի համաներման մասին օրենքի ընդունումն է, որի նախագիծն արդեն պատրաստ է: Երկրորդ կարգավորումն այն է, որ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում արդեն իսկ առկա հոդված 17-ով կարգավորվող ծայրահեղ անհրաժեշտությամբ պայմանավորված կիրառումն է: Դրա դրույթները կարող ենք կիրառել այս դեպքում: Այս երկու տարբերակներից որն էլ կիրառելի լինի, պատրաստ ենք դրա կատարմանը»,- ասաց նա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ երկու օր առաջ Գորայք համայնքում քաղաքացիներից մեկը հարց է բարձրացրել, որ պատերազմի մասնակիցների երթևեկության հետ կապված տուգանքներ են գալիս, այն պարագայում, երբ ծայրահեղ անհրաժեշտությունից կախված երթևեկության կանոնների խախտումներ են տեղի ունեցել: «Մենք արագ արձագանքում ենք: Մենք բախվելու ենք մի խնդրի հետ, որ ցավոք սրտի նման որոշումների ընդունման պարագայում միշտ էլ լինում են դեպքեր, երբ տվյալ արտոնության շահառու չհանդիսացող անձինք փորձում են օգտվել դրանից: Մենք պետք է կարողանանք շատ արագ ռազմական գործողությունների մասնակիցներին նույնականացնել ու դա պաշտոնապես հաստատել: Կարևոր է, որ ՊՆ-ն մաքսիմալ արդյունավետ ու արագ գործի: Այս համատեքստում պետք է մտածենք նաև կամավորականների մասին՝ նրանց վերաբերյալ նույնպես ինչ-որ որոշում կայացնելու համար»,- ասաց վարչապետը:
Նմանատիպ նյութեր
3452 դիտում
10:21 23-04-2016
ԱԺ-ն ցանկանում է չեղյալ համարել «Հրազդան ցեմենտ» գործարանի 500 մլն դրամի տույժերը. «Հայկական ժամանակ»
7756 դիտում
20:06 18-06-2018
Ուշացած մատակարարման տույժերը կհաշվվեն մայիսից. Պաշտպանության նախարարության պարզաբանումը
37863 դիտում
14:33 31-03-2020
Varks.am-ում ժամկետանց պարտավորություն ունեցողների տոկոսները, տույժերը կզիջվեն, եթե մարեն մայր գումարը
Այս բաժնից
781 դիտում
18:21 04-05-2024
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
682 դիտում
18:00 04-05-2024
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան