ԱԺ-ն ցանկանում է չեղյալ համարել «Հրազդան ցեմենտ» գործարանի 500 մլն դրամի տույժերը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը երկուշաբթի օրը սկսվող քառօրյա նիստերի օրակարգ ընդգրկելու համար 3-րդ անգամ դրական եզրակացություն է տվել «Հրազդան ցեմենտ» ընկերությանը հարկային արտոնություն տալու մասին օրինագծին:
Այդպիսով, ԱԺ-ն կառավարության առաջարկությամբ ցանկանում է չեղյալ համարել գործարանի չվճարած հարկերի վրա գոյացած մոտ 500 մլն դրամի տույժերը:
Հիշեցնենք, որ գործարանը նախկինում պատկանում էր գործարար Միխայիլ Բաղդասարովին, սակայն ունեցած պարտքերի դիմաց այն անցավ «ՎՏԲ Հայաստան» բանկին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]