211652_close_icon
views-count758 դիտում article-date 12:35 24-12-2020

Մի քանի դեպք է պարզվել, որ մարմինների նույնականացումը այդքան էլ ճշգրիտ չի կատարվել. Նիկոլ Փաշինյան

Կառավարության հրատապ հարցը շարունակում է մնալ մեր գերիների և անհետ կորածների վայրը հայտնաբերելը: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կառավարությունը ամենօրյա ռեժիմով աշխատում է այդ ուղղությամբ, բայց կան տեղեկություններ, որոնք անհամատեղելի են հրապարակայնության հետ, որքան շատ հրապարակային լինի, վնաս կլինի գործընթացին»,- ասաց նա: Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ կա մեկ գործընթաց, որի մասին խոսելը ցավալի է. դա զոհերի մարմինների նույնականացման գործընթացն է: Նա հայտնեց, որ այդ գործընթացը արագացնելու համար երկրորդ հոսքագիծն է գնվել, և սարքավորումն արդեն ճանապարհին է: «Մի քանի դեպքէ եղել, երբ պարզվել է՝ նույնականացումը այդքան էլ ճշգրիտ չի կատարվել, բայց աշխարհում լինում են այդպիսի դեպքեր, այնպես չէ, որ բարձր որակով չենք անում»,-ասաց նա: Առողջապահության նախարարը տեղեկացրեց, որ դա շտապելու հետևանքն է, ոչ թե ԴՆԹ-ով նույնականացնելու: Նա պարզաբանեց, որ վիզուալ նույնականացում է եղել, հետո ԴՆԹ-ով պարզվել է՝ սխալմունք է եղել:

Նմանատիպ նյութեր