211652_close_icon
views-count6005 դիտում article-date 11:45 24-12-2020

Օնի՛կ Գասպարյան, դիմում եմ Ձեզ, կառավարության շենքում նստած է մի անմեղսունակ, Ձեր պարտականությունը կատարեք, միացեք ժողովրդին, այս անմեղսունակին ասեք՝ հեռանա. Գեղամ Մանուկյան․ Tert.am

Այս շենքում գտնվող կառավարությա՛ն անդամներ, դուք ամբողջ կազմով հիմա ՀՀ ու Արցախի ազգային անվտանգության համար մեծագույն վնաս եք: Այս մասին կառավարության շենքի մոտ հայտարարեց «Երկիր Մեդիա» ՀԸ լրատվական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանը: Գրում է [url=https://www.tert.am/am/news/2020/12/24/Gegham-Manukyan/3480646?fbclid=IwAR3JH1nFKtzhZBA_OCcvJv6mxau2FIY4gH9x0_a0HqVsbdAXtHQN-sC64O4]Tert.am[/url]-ը։ «Ալիևը երեկ Իշխանաձորում էր՝ ձեր ասած Հայաստանի սահմանների մոտ էր կանգնած, Հայաստանի սահմանները շատ ավելի լայն էին, Նիկոլը այդ սահմանները փակեց, բերեց մինչև Սյունիքի գյուղեր»,- հայտարարեց նա: Նա դիմեց ուժային կառույցներին, ԳՇ-ին և ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին. «Պարոնա՛յք ոստիկաններ, Ազգային անվտանգության պարոնա՛յք սպաներ, և վերջապես այսքան տարի մեր փայփայած, մեր մեծագույն արժեք համարված ՀՀ ԶՈ՛ւ, այդ թվում՝ իմ ու հարյուր հազարավոր մեր քաղաքացիների համար պաշտված, հարգված ԳՇ պե՛տ, ԳՇ մեր բանակի բարձրագույն զինվորական կա՛զմ, դիմում եմ բոլորիդ, քանի վայրկյան ավել Նիկոլ Փաշինյանը մնա վարչապետի աթոռին, մեր երկիրն ավելի անպաշտպան է դառնում»,- ասաց նա: Նա դիմեց անձամբ Օնիկ Գասպարյանին. «Գեներալ-լեյտենանտ Օնի՛կ Գասպարյան, սիրելի՛ եղբայր, արձակուրդ եկած զինվորները երեկ ուղևորվում էին Արցախ, սակայն նրանց թույլ չեն տվել շարունակել իրենց ճանապարհը և դիրքերում կանգնել, ստիպված վերադարձել են Սիսիանի զորամաս, սա վտա՞նգ է մեր ազգային անվտանգությանը, մեր դիրքերը դատարկվում են, որովհետև այս կառավարության շենքում նստած է մի անմեղսունակ, որը չի կարողանում որևէ քաղաքական հարց լուծել: Ձերն է քայլը, Դուք պետք է որոշեք, գործի անցնեք, Ձեր պարտականությունը կատարեք, սպայի, գեներալի պատիվը պահեք, միացեք ժողովրդին, այս անմեղսունակին ասեք՝ հեռանա»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր