211652_close_icon
views-count1089 դիտում article-date 18:28 23-12-2020

Երևանի քաղաքապետարանն այս տարի նախատեսել էր 500 վերելակի փոխարինում․ քանիսն է հասցրել

Այս տարի Երեւանի քաղաքապետարանը նախատեսել էր 500 վերելակի փոխարինում։ Այս պահին ունենք 304 վերելակ, որոնք արդեն փոխարնվել են, 175-ը խոստացվել է մինչեւ Ամանոր, 25-ը կլինի հունվարի կեսերին: Այս մասին Երեւանի ավագանու նիստում հայտնեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Քաղաքապետը հույս հայտնեց, որ մրցույթը շահած ընկերությունը կկատարի իր խոստումը, եւ մինչեւ Ամանոր մայրաքաղաքը կունենա 475 նոր վերելակ։ «Հունվարի վերջ 500 վերելակը, ԱԻՆ-ի փորձաքննությամբ անցած, պետք է հանձնվի։ Այս շաբաթ 100 վերելակի մրցույթը դրվում է։ Ընթացքում կվերագնահատենք մեր հնարավորությունները, եւ միգուցե 2021 թվականին նախատեսված 100 վերելակը դառնա 200»,- ասաց քաղաքապետը։

Նմանատիպ նյութեր