Թուրքիան Ուկրաինային 4 ռազմանավ և ԱԹՍ-ներ կվաճառի. Defense News
Թուրքիան Ուկրաինայի hետ երկկողմ պաշտպանական համագործակցության համաձայնագրի շրջանակներում այդ երկրին կվաճառի տեղական արտադրության 4 ռազմական նավեր, հայտնել Է [url=https://www.defensenews.com/naval/2020/12/21/ukraine-to-buy-turkish-warships-co-produce-drones/]Defense News[/url] կայքը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Թուրքական Defence Technologies Engineering (STM) պետական ընկերությունը 1 մլրդ եվրո գործարքի շրջանակներում Ուկրաինային կփոխանցի նաև թուրքական անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության տեխնոլոգիան, հաղորդում է Defense News-ը:
Նշվում է, որ նավերի արտադրությունը նույնպես հնարավոր է տեղի ունենա երկու երկրներում, ինչպես Պակիստանի հետ նախորդ թուրքական պայմանագրի դեպքում։
«Ադա» դասի նավը, որը մշակվել է Թուրքիայի MILGEM ռազմանավերի ազգային ծրագրի շրջանակներում, օգտագործում է ամերիկյան արտադրության մի քանի մասեր, որոնք սակայն ԱՄՆ-ի կողմից վերջերս սահմանված պատժամիջոցների պատճառով պետք է փոխարինվեն տեղական արտադրության բաղադրիչներով, հողորդում է կայքը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի Անկարա կատարած այցի ժամանակ երկու երկրները ռազմական համագործակցության մասին համաձայնագիր էին ստորագրել։