2873 դիտում
16:59 16-03-2017
Պենտագոնի ղեկավարը և նախագահ Դոնալդ Թրամփը լեզու չեն գտնում իրար հետ. Defense News
Defense News-ի աղբյուրներին հայտնի է դարձել, որ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը և պաշտպանության նախարար Ջեյմս Մեթթսիը չեն կաողանում որոշ հարցերի շուրջ ընդհանուր հայտարարի գալ։
Պորտալը նշում է, որ Թրամփը, ինչպես միշտ, լիովին սուբյեկտիվ է գնահատում իրավիճակը և կնախընտրեր վստահելի մարդկանց տեսնել Պենտագոնում։
Մեթթիսը ավելի ժողովրդավարական հայացքների տեր է և վստահ է, որ ամենևին էլ պարտադիր չէ, որ Պենտագոնի աշխատակիցները անձնվիրություն ցուցաբերեն Թրամփի նկատմամբ։ Վերջինս այնպիսի թեկնածուների է առաջարկում, ովքեր Թրամփի հակառակ հայացքներն ունեն։
Մեթթիսի առաջադրած թեկնածուներից մեկն էլ վերջերս դիվանագետ Էնն Փաթթերսոնն էր, ով մինչ Թրամփի նախագահ ընտրվելը, հարում էր «Ո՛չ՝ Թրամփին» շարժմանը։ Փաթթերսոնին Պենտագոնի ղեկավարն առաջադրել էր քաղաքական հարցերով փոխնախարարի պաշտոնում, սակայն նրան դա թույլ չտվեցին։
Այդ պաշտոնն արդեն ուրիշ թեկնածու ուներ՝ Միր Ռիքարդելը, ով ավելի վաղ պատասխանատու էր հանրապետականների նախընտրական շտաբում պաշտպանական քաղաքականության համար, սակայն նրան էլ դեմ էր Մեթթիսը՝ սպառնալով, որ կհեռանա Պենտագոնի ղեկավարի պաշտոնից, եթե Ռիքարդելը ստանա նշված պաշտոնը։ Որոշակի տվյալներով՝ նախագահը ստիպված է եղել փոխզիջման գնալ այդ հարցում։
Նմանատիպ նյութեր
2215 դիտում
13:54 24-11-2015
Դիեգո Սիմեոնե. Չեմ հասկանում, թե ինչպես են Մեսին, Սուարեսն ու Նեյմարը իրար հետ լեզու գտնում
6100 դիտում
17:00 18-07-2018
Արթուր Գրիգորյանն ու Տիգրան Ավինյանը լեզու չեն գտնում
2747 դիտում
11:03 23-12-2020
Թուրքիան Ուկրաինային 4 ռազմանավ և ԱԹՍ-ներ կվաճառի. Defense News
Այս բաժնից
1033 դիտում
22:47 21-01-2025
Շոլցն ասել է, որ Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու ջանքերին
1747 դիտում
21:18 21-01-2025
Էրդողանը չորեքշաբթի օրը սուգ է հայտարարել Բոլուում բռնկված հրդեհի պատճառով
1018 դիտում
20:37 21-01-2025
Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է ներում շնորհել ընդդիմադիրներին