211652_close_icon
views-count4347 դիտում article-date 11:20 22-12-2020

«Սա էն աստիճանի անգրագետա, որ նույնիսկ չգիտի, որ ՀՀ օրենքով պետական սահմաններ չեն գծվում, քանի որ ԱԺ ընդունած օրենքը 0 արժեք ունի ադրբեջանի համար»

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եթե ՀՀ օրենքով գծվեր արտաքին սահման, հիմա մենք ծովից-ծով Հայաստան կունենայինք․․․ Երեկ երեկոյան պետական դավաճանը հիշել է 2010թ. ընդունված մի օրենք, որով նկարագրված են ՀՀ գյուղերի վարչատարածքային սահմանները: Էս խեղկատակը օրենքում գտել է «սահմանակից է Ադրբեջանի հանրապետությանը» ձևակերպումը և երջանիկ հորթի պես թռչկոտելով այս մասը տեղադրում է որպես իր դավաճանության հիմնավորում: Սա էն աստիճանի անգրագետա, որ նույնիսկ չգիտի, որ ՀՀ օրենքով պետական սահմաններ չեն գծվում, քանի որ ՀՀ ԱԺ ընդունած օրենքը 0 արժեք ունի ադրբեջանի համար: Պետական սահման գծելու հարցը լուծվում է 2 կամ ավել պետությունների կողմից ստեղծված միջպետական հանձնաժողովի կողմից՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ, որի հիման վրա ընդունվում են ներպետական օրենքները: Ադրբեջանի հետ Հայաստանը միջազգային պայմանագիր չի ստորագրել, միջպետական հանձնաժողով չի ձևավորել, և առհասարակ, Հայաստանի և ադրբեջանի միջպետական սահաման ԵՐԲԵՔ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ, քանի որ անկախ Հայաստանը և անկախ ադրբեջանը 1991թ.-ից գտնվում էին պատերազմի մեջ: Հիմա Ադրբեջանը, նիկոլի օգնությամբ և «իմ քայլը» դաշինքի լուռ աջակցությամբ, գծում են ԻՐԵՆՑ ՀԱՐՄԱՐ ձեռնտու սահման, ինչը կրկին պետական դավաճանություն է»:

Նմանատիպ նյութեր