211652_close_icon
views-count1715 դիտում article-date 13:22 21-12-2020

Պատերազմի ավարտից հետո մարտերի գոտուց հայկական կողմը դուրս է բերել զոհվածների 1039 մարմին

Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ավարտից հետո մարտերի գոտուց հայկական կողմը դուրս է բերել զոհված հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց 1039 մարմին: Հայտնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: «2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ջոկատներն իրականացնում են փրկարար-որոնողական աշխատանքներ այն վայրերում, որտեղ տեղի էին ունեցել ռազմական գործողություններ: Այդ աշխատանքների արդյունքում դեկտեմբերի 20-ի դրությամբ հայտնաբերվել է 1039 աճյուն, որոնց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ»,- ասված է հաղորդագրությունում: ԱԻ պետական ծառայության տնօրեն՝ գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի միջամտությամբ որոնողական աշխատանքներին փրկարար ջոկատների հետ մասնակցում են նաև զոհված կամ անհետ կորած զինծառայողների հարազատները, ինչպես նաև տեղանքին ծանոթ զինվորականները: Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Շուշիի շրջանի լեռնաանտառային հատվածներում, Մարտունու, Հադրութի և Ֆիզուլու շրջաններում:

Նմանատիպ նյութեր