211652_close_icon
views-count5720 դիտում article-date 20:34 20-12-2020

Սամվել Ֆարմանյան. 1988թ. արցախյան-անկախական քաղաքական համակարգը փլուզված է, իսկ նրա զավակը՝ Հայաստանի երրորդ Հանրապետությունը, անկում է ապրում

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1988 թ. արցախյան-անկախական քաղաքական համակարգը փլուզված է, իսկ նրա զավակը՝ Հայաստանի երրորդ Հանրապետությունը, անկում է ապրում: Դպրոցական երեխային հարցնես՝ կասի, թե որոնք են մեր պատմության ամենամռայլ, ամենաողբերգական, ամենասև էջերը՝ Արտաշեսյան, Արշակունիների և Բագրատունյաց թագավորությունների ու Կիլիկյան Հայաստանի կործանումը, Հայոց Ցեղասպանությունն ու դարերի ընդմիջումից հետո վերանկախացած Հայաստանի առաջին Հանրապետության անկումը: Մեր ժողովրդի հիշողությունն ու հայ պատմագրությունը դարերով մշակել ու հայերի ամեն մի հաջորդ սերնդին է փոխանցել այս հարացույցը: Ու ինձ միշտ մտատանջել է, թե արդյոք այդ մեծ իրադարձությունների ժամանակակիցները, դրա ականատեսներն ու մասնակիցները հասկացել են իրենց աչքի առաջ տեղի ունեցողի պատմականությունը, դրա մասշտաբայնությունը: Դատելով մեզ հասու աղբյուրներից՝ առանձին անհատներ՝ այո, հասկացել են, հավաքականությունը՝ ոչ: Էդ հետո արդեն, երբ անցել են տարիներ, տասնամյակներ ու հարյուրամյակներ, ժողովուրդը, նրա հավաքական գիտակցությունը նոր է գլխի ընկել, թե ինչ մասշտաբի աղետ է տեղի ունեցել ժամանակին, երբ կործանվել են հայոց թագավորությունները կամ տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանությունը: Հիմա էլ, մեծ հաշվով, նույնն է: Մեր հավաքական գիտակցությունը չի ընկալում մեր աչքի առաջ տեղի ունեցողի պատմականությունը, շրջադարձային լինելը, մասշտաբը: Ընկալում են անհատները: Բարդ է ասել, թե դեպքերը ուր կտանեն Հայաստանը. տարբեր սցենարներ կյանքի իրավունք են ստացել: Սակայն ակնհայտ է մեկ բան, որ Հայաստանի Հանրապետությունն այլևս երբեք չի լինի նախկինը. 1988 թ. արցախյան-անկախական քաղաքական համակարգը փլուզված է: Այդ քաղաքական համակարգի ծնունդը, նրա զավակը՝ Հայաստանի երրորդ Հանրապետությունը, անկում է ապրում»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր