211652_close_icon
views-count4897 դիտում article-date 18:55 20-12-2020

Սուրիկ Խաչատրյան. Երկրի ապիկար և սրբապիղծ ղեկավարությունը իրավունք չունեն ոտք դնել սյունյաց հողի վրա

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի՛ սյունեցիներ Մեր բնօրրանը վտանգված է առավել քան երբևէ, իսկ արժանապատվությունը՝ ոտնահարված։ Բայց մենք, ինչպես միշտ, չենք ընկճվելու, չենք ենթարկվելու դավաճանությանն ու դավադրությանը, շարունակելու ենք պայքարել և պաշտպանել մեր հայրենիքը։ Մենք պիտի ապացուցենք, որ եղել ենք, կանք և ուժեղ ենք լինելու, և որ մեզ կոտրել հնարավոր չէ։ Դեռևս հարյուր տարի առաջ սյունեցին պաշտպանեց ինքն իրեն, իր ընտանիքը, պահեց իր հողը հայրենի։ Հարյուր տարի անց աղետը նորից թակեց Սյունիքի դարպասը և ես վստահ եմ, որ նորից սյունեցին իրեն կդրսևորի որպես պետականության և հայրենիքի արժանապատիվ պաշտպան։ Երկրի ապիկար և սրբապիղծ փաստացի ղեկավարությունը, հատկապես նիկոլ փաշինյանը իրավունք չունեն ոտք դնել սյունյաց անարատ հողի վրա, նրանք դավաճանել են Արցախին ու արցախցիներին և շարունակում են դավաճանել Սյունիքին և սյունեցիներին։ Սիրելի՛ սյունեցիներ Հաշվի առնելով ճակատագրական և վճռորոշ պահը Լեռնահայաստանի հետագա գոյատևման համատեքստում, կոչ եմ անում պայքարել սեփական արժանապատվության համար և չթողնել դավաճաններին ոտք դնել մեր սուրբ հողում։ Եվ ուրեմն Դավիթ բեկյան ուխտով և նժդեհյան ոգով շարունակենք մեր պայքարը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր