211652_close_icon
views-count13692 դիտում article-date 21:04 19-12-2020

Կարին Տոնոյան. Չէ, Նիկոլ, դու չմտածես, թե հաղթեցիր այսօր

«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը, ում որդին նույնպես զոհվել է Արցախի երկրորդ պատերազմում, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր կանգնած Եռաբլուրի աստիճաններին, տեսա թե ինչպես էր ոստիկանածածկ հրեշը սողում դեպի իր զոհերի շիրիմները՝ սգո երթ ծափերի ու սուլոցների տա՞կ...... Չէ, նիկոլ, դու չմտածես թե հաղթեցիր այսօր...... ես միայն սրտխառնոց ունեցա քո ստեղծած տեսարանից՝ երկրի քարտեզի նման բզկտածդ ժողովրդի վարչապե՞տ ես ուզում մնալ...... միշտ այդպես մե՞ղկ, միշտ շրջապատված մի քանի հազար ոստիկանո՞վ, գլուխդ հովանոցներով սեփական ժողովրդից պատսպարելո՞վ...... դու ոնց եղար փողոցի ողբերգակ, այդպես էլ մնացիր, նիկոլ..... դու կարծում ես, թե հասա՞ր տղաների շիրիմներին, չէ, դու չհասար, դու սողացիր նրանց ոտքերի տակ....ու միշտ սողալու ես..... հիշիր..... անգամ դժոխքում ես սողալու......»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր